Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչները կաջակցեն Արցախի ՏՏ ոլորտի զարգացմանն ու մասնագետների պատրաստմանը

Մարտ 17,2022 19:30

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի եւ ԱՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովները Սիսակ Գաբրիելյանի եւ Արամ Հարությունյանի նախագահությամբ մարտի 17-ին շարունակել են համատեղ նիստի աշխատանքը: Մասնակցել են նաեւ հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչներ:

ԱՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Սմբատ Պետրոսյանը ներկայացրել է Արցախում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկան, զարգացման միտումներն ու մարտահրավերները:

Նշվել է, որ Արցախում գործում է ՏՏ ոլորտի 8 ընկերություն, որի հիմնական մասը երեւանյան ընկերությունների մասնաճյուղեր են, որոնք ընդհանուր ունեն 100 աշխատակից: Երեք ընկերություն ունի շուրջ 10 աշխատակից: Ստեփանակերտում գործում է Թումո կենտրոնը: Գործում է նաեւ 23 ԱՐՄաթ լաբորատորիա:

Բանախոսի հավաստմամբ՝ 2011թ. ստեղծվել է ՏՏ ոլորտի 6 աշխատակցից բաղկացած թիմ: Ներկա դրությամբ թիմի անդամների թիվը 20-25 է:

Ոլորտում պետական քաղաքականությունն ուղղված է եղել ավելի շատ ընկերություններ ստեղծելուն: Սահմանվել են հարկային արտոնություններ, բոլոր ընկերություններն ազատվել են շահութահարկից:

Սմբատ Պետրոսյանի խոսքով՝ պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի ժամանակակից միջին եւ բարձր մասնագետների պատրաստմանը:

Որպես առաջին խոչընդոտ ոլորտի զարգացման համար՝ նա շեշտադրել է անգլերենի վատ իմացությունը, ծրագրերի թերի ֆինանսավորումը, մալուխային համացանցի նպատակային սփռման բացակայությունը, ինչպես նաեւ մասնագետների պակասը:

«Նախատեսում ենք ՏՏ ոլորտի ընկերություններ ստեղծել շրջկենտրոններում՝ Ստեփանակերտից դուրս»,- ասել է փոխնախարարը: Նա նաեւ նշել է, որ Արցախում չկա ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստման կենտրոն:

Սմբատ Պետրոսյանը պատասխանել է նաեւ ներկաների հարցերին:

Մշտական հանձնաժողովի անդամ, ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը նշել է, որ Արցախի իշխանությունը պատրաստակամ է աջակցել հստակ ծրագրերի իրականացմանը:

Հայաստանյան ՏՏ ոլորտի ներկայացուցիչները նույնպես իրենց պատրաստակամությունն են հայտնել աջակից լինել Արցախի ՏՏ ոլորտի զարգացմանն ու մասնագետների պատրաստմանը:

Նիստի ավարտին մասնակիցներն այցելել են Երեւանի ԱՐՄաթ լաբորատորիա:

 ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031