Լրահոս
Օրվա լրահոսը

Աննախադեպ վիրահատություն «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում. Կատարվել է գանգի դեֆեկտի պլաստիկա՝ տիտանե կոնստրուկցիայով️

Մարտ 17,2022 18:55

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանի ֆեյսբուքյան գրառումը.

04.06.2021թ ՃՏՊ-ից հետո ծայրահեղ ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 8-ամյա աղջնակ՝ գանգուղեղային բաց վնասվածքով, գլխուղեղի ծանր սալջարդով, կոնտուզիոն հեմոռագիկ օջախների առաջացմամբ, աջ քունքոսկրերի բեկորային կոտրվածքներով, թոքերի սալջարդով ու այլ ուղեցող վնասվածքներով:

Գանգուղաղային վնասվածքը բուժվել է վիրահատական եղանակով, երեխան դուրս է գրվել մոտ 40 օր անց` գանգի ընդարձակ դեֆեկտով։

Երեխայի ընդհանուր վիճակի բարելավումից հետո, տրավմայից մոտ 8 ամիս անց գանգի դեֆեկտը փակելու նպատակով՝ Հայաստանում առաջին անգամ կիրառվել է չափերի մեծացման հնարավորություն ունեցող տիտանե կոնստրուկցիա։

Տիտանե կոնստրուկցիան պատրաստված է ինդիվիդուալ` ելնելով նախավիրահատական ԿՏ քննությամբ ստացված դեֆեկտի չափերից, ձևից և գանգի սպասվող կոնտուրներից:

Կոնստրուկցիան բազմակոմպոնենտ է, ունի կենտրոնախույս տեղաշարժի հնարավորություն` ըստ մանկական գանգի հետագա աճի ուղղությունների:

Այսպիսով կոնստրուկցիան ապահովելու է ուղեղանյութի պաշտպանությունն արտաքին վնասվածքներից,  վերականգնելու է գանգի նորմալ կոնտուրները և մյուս կողմից չի խոչընդոտելու դեֆեկտի տեղամասում գանգի հետագա աճին:

Տիտանե կոնստրուկցիան պատրաստել է Digital Diagnostic Center-ը: Երեխայի համար այն տրամադրվել է որպես նվիրատվություն։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031