ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մարտի 15-ին ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամային հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։
Պատվիրակության կազմում էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։
🤝Նախարարը ողջունել է հյուրերին և բարձ է գնահատել ԵՄ-ի հետ փոխգործակցությունը։
‼️ԵՄ հատուկ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ իր մանդատի շրջանակներում փորձ է անելու օգնել Հայաստանին և Ադրբեջանին հաղթահարել հակամարտությունը և կարգավորել հարաբերությունները, որի շրջանակներում շատ կարևոր են փոքր քայլերը՝ սկսած ենթակառուցվածքների բարելավումից։
Կարդացեք նաև
📍Նախարարն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է տարածաշրջանում խաղաղությունը և ներկայում ակտիվ քննարկումներ են տարվում ճանապարհների ապաշրջափակման թեմայով։
✅Հանդիպման ժամանակ քննարկվել են սահմանամերձ համայնքներում ենթակառուցվածքների բարելավման վերաբերյալ հարցեր։
✅Նախարարը ԵՄ հատուկ ներկայացուցիչին է ներկայացրել ընթացիկ վիճակը, կատարված աշխատանքների ընթացքը։
‼️Անդրեա Վիկտորինը վերահաստատել է, որ ուշադրության կենտրանում են պահելու Սյունիքը, սահմանամերձ համայնքները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն