Լրահոս
Օրվա լրահոսը

Օմբուդսմենի թիրախները պետք է լինեն մարդու իրավունքների հարցերը, այլ ոչ թե անվտանգության, զորքերի տեղաշարժին առաջինն արձագանքելը. Քրիստինե Գրիգորյան

Մարտ 17,2022 17:11

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ ծանոթ է Սյունիքի մարզի Ներքին Հանդում տիրող իրավիճակի մասին հրապարակումներին:

Պաշտպանը լրագրողների հարցերին պատասխանեց կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում:  Նրա խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ներքին Հանդ՝ բնակչության կենցաղային, անվտանգության պայմաններին ծանոթանալու համար. «Խնդիրները կարձանագրվեն: Մենք կներկայացնենք մեր առաջարկները։ Ես ինքս նախատեսում եմ ապրիլի սկզբին այցելել մարզ եւ պատրաստվում եմ հանրության հետ կիսվել այցի արդյունքներով։ Եթե լինեն սեփականության իրավունքի խախտման դեպքեր, դրանք կարձանագրվեն»:

Քրիստինե Գրիգորյանը, պատասխանելով նախկին պաշտպան Արման Թաթոյանի գործողությունների համեմատ ուշացած արձագանքի վերաբերյալ իրեն ուղղված մեղադրանքներին, ասաց, որ օգտակար եւ ճիշտ չի համարում Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի համար հանրությանը առաջինն ինչ-որ բան հայտնելը, եւ որ այդպիսի հարցերը պետք է անի պաշտպանական գերատեսչությունը: «Օմբուդսմենի թիրախները պետք է լինեն մարդու իրավունքների հարցերը, այլ ոչ թե անվտանգության, զորքերի տեղաշարժին կամ ռազմական գիտելիքներ եւ տեղեկատվություն պահանջող այլ հարցերին  առաջինն արձագանքելու ձգտումը: Մեզ վրա դրված չէ ՊՆ-ի հայտարարությունները հաստատելու կամ հերքելու գործառույթ, որն էլ առաջինը պետք է արձագանքի այդ հարցերին»,-ասաց Քրիստինե Գրիգորյանը։

Նա հայտնեց, որ չի պատրաստվում հետ վերցնել Արման Թաթոյանի կողմից Սահմանադրական դատարան ներկայացված որեւէ հայց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Հաստատ շատ ճիշտ է ասում նոր օմբուցմենը։ Նախորդը իր փիառի համար ինչ ասես խառնում էր իրար ու ներկայացնում որպես իրավապաշտպանություն

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031