Մոսկվան պատրաստ է բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Բաքվի ու Երևանի միջև բանակցային գործընթացին և ողջունում է նրանց պատրաստակամությունը՝ անցնելու խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք ողջունում ենք Բաքվի ու Երևանի պատրաստակամությունը՝ անցնելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը և հաստատում ենք նման բանակցային գործընթացին ամեն կերպ աջակցելու տրամադրվածությունը»,- ասել է նա:
Այնուամենայնիվ, Զախարովան նշել է, որ առայժմ վաղ է խոսել պայմանագիրն ավարտին հասցնելու ժամկետների մասին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ