Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում ասաց, որ արդեն 3-րդ նիստն է, ինչ կառավարության նիստն անում են առանց դիմակների:
Նրա խոսքով՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ այսօր կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում բավականին բարվոք է. «Դեռ երեք շաբաթ առաջ նկատել էինք նոր դեպքերի անկման միտումը ու կանխատեսել էինք, որ նվազող թվեր ենք ունենալու, բայց, եթե մենք պատվաստման գործընթացը պատշաճ ձեւով չկազմակերպենք, ինչ-որ իքս պահի ստիպված ենք լինելու վերադառնալ դիմակների, եւ, եթե, Աստված մի արասցե, ավելի վատ ընթացք լինի, ավելի խիստ ռեժիմների կանցնենք, այնպես որ՝ իմ կոչը, խնդրանքն է մեզ՝ բոլորիս եւ հանրությանը, պատվաստումները պատշաճ ձեւով շարունակվեն, այն մակարդակը, որ կա պատվաստումների, գոհացուցիչ չէ: Մենք պետք է ունենանք լիարժեք պատվաստում՝ հանուն մեր հանրային առողջապահության, հանուն տնտեսության»:
Փաշինյանն ասաց, որ կորոնավիրուսի հետեւանքով շուրջ 9 հազար մահ ենք ունեցել:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ