Կառավարությունն այսօր հաստատեց Շիրակի պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների արդյունքները, որոնք տեղի էին ունեցել փետրվարի 19-ին:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ասաց, որ ռեկտոր ընտրված Երվանդ Սերոբյանը 2018 թվականից ղեկավարում է բուհը՝ ռեկտորի պաշտոնակատարի կարգավիճակով: Նա ընտրվել է 12 կողմ եւ 7 դեմ ձայներով:
Նիստին ներկա նորընտիր ռեկտորն ասաց, որ ինքն ու իր թիմը առաջնահերթ լուծելու են կրթության որակի խնդիրը, կրթության հարցերում մեծացնելու են հետազոտական բաղադրիչն ու ավելացնելու են գործնական պարապմունքների քանակը, ինչը Երվանդ Սերոբյանի կարծիքով շատ կարեւոր է. «Գործնական պարապմունքների քանակով պայմանավորված՝ մեր ուսանողների հմտություններն ու կարողությունները մի փոքր գոհացուցիչ չեն արդյունքների տեսակետից»:
Ռեկտորը վստահեցրեց, որ աչքաթող չեն արվելու նաեւ մոտ 500 աշխատակիցների սոցիալական խնդիրները:
Կարդացեք նաև
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն մաղթեց համալսարանի կոլեկտիվին եւ ուսանողներին:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ