Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքվի բռնապետն արդեն համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար. Վարդան Ոսկանյան

Մարտ 17,2022 13:22

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է. «Մոսկվայում դեռ վերջերս Ռուսաստանի հասցեին հաճոյախոսություններ շռայլած Բաքվի բռնապետը, Ռուսաստան-Ադրբեջան «դաշինքի» մասին հայտարարության ստորագրության թանաքը դեռ չչորացած, արդեն համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար:

Այս մասին անուղղակիորեն հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան իր գրառման մեջ նշելով, որ շնորհակալություն է հայտնել Բաքվի բռնապետին Ուկրաինային տրամադրած աջակցության համար։

Թե ինչպիսի «աջակցություն» է դա եղել, կարծում եմ՝ արդեն կասկածից գրեթե դուրս է՝ հաշվի առնելով նաև ռուսական և սիրիական ԶԼՄ-ների հրապարակումները։ Բաքվի բռնապետական վարչախումբը հումանիտար օգնության անվան տակ մերձավորարևելյան ահաբեկիչ վարձկաններ է առաքել Ուկրաինայում ռուսական զորքերի և Դոնբասի կամավորականների դեմ կռվելու համար»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031