Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անհեր մեծացած տղա էր. գյուղապետը՝ մարտական դիրքում հրազենային վիրավորումից մահացած զինծառայողի մասին

Մարտ 17,2022 13:10

Aravot.am-ի տեղեկություններով՝ մարտի 16-ի երեկոյան ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգից կզակի շրջանում արձակած կրակոցից հրազենային մահացու վիրավորում ստացած Ալբերտ Սիրոյանը Արարատի մարզից էր: Մահացածը միակողմանի ծնողազուրկ էր, ուներ մեկ քույր: Ալբերտը սոցիալապես ծանր վիճակում ապրող ընտանիքի զավակ էր: Ծառայության մեկ տարին էլ մի քանի օրից էր լրանալու:

«Հերը շուտ էր մահացել, անհեր մեծացած տղա է, երես առած չի եղել, շատ խելացի տղա էր, հեսա էս ամսի  21-ին ծառայության մեկ տարին կլրանար, »,-Aravot.am-ին ասաց համայնքի ղեկավարը:

Մամուլում շրջանառվում է տեղեկություն, թե պատահածը ինքնասպանություն էր, ավելին, հրապարակվել է նաեւ, թե իբրեւ Ալբերտ Սիրոյանը թեժ վիճաբանություն է ունեցել ծառայակցի հետ ու նրան ծանր հրազենային վիրավորում պատճառելուց հետո է ինքնասպանություն գործել: Սակայն «Առավոտին»  քննչական կոմիտեից ասացին, որ նման տեղեկություն չեն ստացել:

Ալբերտ Սիրոյանին համայնքի ղեկավարը բնորոշեց շատ ժիր ու լավ տղա, ասաց՝ բոլորին է զարմացրել այդ դեպքը: Ոչ ոք չի պատկերացնում, որ նա կարող էր ինքնասպանության դիմել: Մեր զրուցակիցը նաեւ վստահեցրեց, որ Ալբերտը մոր հետ զրույցներում երբեւէ չի դժգոհել ծառայությունից, հնարավոր խնդիրների մասին տեղեկություններ չի հայտնել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031