Կառավարությունն այսօր որոշեց ՀՀ վարչապետի աշխատակազմին ամրակցված՝ պետական սեփականություն հանդիսացող 2003 թվականի արտադրության «ԳԱԶ 322132» մակնիշի ավտոմեքենան հետ վերցնել եւ սեփականության իրավունքով հանձնել ՀՀ Արարատի մարզի Լուսաշողի միջնակարգ դպրոցին:
Ինչպես տեղեկանում ենք նախագծից՝ խնդիրը կառավարության ուշադրությանն է ներկայացրել ՀՀ Արարատի մարզպետը, նշելով, որ մարզի լեռնային գոտում գտնվող Վարդաշատ եւ Ուրցալանջ համայնքներում հանրակրթական դպրոցներ չեն գործում, եւ նշյալ համայնքների դպրոցահասակ երեխաները ստիպված են 3-ից 7 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Զանգակատան եւ Լուսաշողի միջնակարգ դպրոցները հաճախել, ուստի փոխադրամիջոցի խնդիր կա:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև