Սահմանադրական բարեփոխումների խորհրդի քարտուղարությունը ամփոփել է Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամի մրցույթի համար ներկայացված հայտերը:
Մրցույթին մասնակցության հայտ ներկայացվել է 10 թեկնածուների կողմից: Ներկայացված հայտերից ամբողջական են թվով 9-ը:
Ամբողջական հայտեր ներկայացրել են հետևյալ թեկնածուները՝
- Արսեն Սարդարյան
- Լիլիթ Երեմյան
- Դավիթ Հակոբյան
- Ռաֆիկ Գրիգորյան
- Արտյոմ Գեղամյան
- Գուրգեն Աֆրիկյան
- Արման Զրվանդյան
- Լուսինե Հակոբյան
- Անահիտ Մանասյան
Հանձնաժողովի թեկնածուների հետ հարցազրույցները տեղի կունենան մարտի 23-ին, որից հետո կներկայացվի հարցազրույցի փուլը հաղթահարած անձանց տվյալները։
Կարդացեք նաև
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ