Լրահոս
Օրվա լրահոսը

«Շրջակա միջավայրի կայունության և ճկունության զարգացման համատեքստում գենդերային հավասարության ապահովումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է»․ Նարեկ Մկրտչյանի ելույթը՝ ՄԱԿ-ում

Մարտ 16,2022 17:36

Նարեկ Մկրտչյանի ելույթը՝ ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանի նախարարական կլոր սեղանի շրջանակում

Մարտի 14-ից Նյու-Յորքում մեկնարկել են ՄԱԿ Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 66-րդ նստաշրջանի (CSW66) աշխատանքները, որոնց մասնակցում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարական կլոր սեղանի շրջանակում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է բնապահպանական և աղետի ռիսկերի նվազեցման գործընթացներում կանանց ու աղջիկների առաջխաղացմանն՝ ընդգծելով գենդերային հավասարության և կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ջանքերին միանալու Հայաստանի հանձնառությունը։ Նա նշել է, որ ՀՀ կառավարության քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները համահունչ են ՄԱԿ-ի 2030 Կայուն զարգացման օրակարգին։

«ՀՀ կառավարության առաջնահերթություններից է գենդերային հավասարության ապահովումը՝ շրջակա միջավայրի կայունությանը, ճկունության զարգացմանը, կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ու ճգնաժամերի մեղմացմանն ուղղված ծրագրերում։ Միանալով 2015-2030 թվականների Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի ծրագրին (ԱՌՆ)՝ Հայաստանը հանձնառություն է ստանձնել անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել աղետների ռիսկերի կառավարման, ճկունության բարելավման և աղետներին դիմագրավելու պատրաստվածության բարձրացման ուղղությամբ»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

Այս համատեքստում նախարարն ընդգծել է կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած խնդիրների դեմ պայքարում գյուղաբնակ կանանց ներգրավումը, պատերազմի և հետպատերազմյան շրջանում կանանց անվտանգության մարտահրավերների հաղթահարումը, կանանց դերի բարձրացման, կանանց առաջխաղացման և գենդերային հավասարության խնդիրների լուծման ազգային մեխանիզմների ամրապնդումը և այլն։

Քննարկումների ընթացքում Նարեկ Մկրտչյանը կարևորել է նաև գենդերային և կլիմայի փոփոխության հարցերի շուրջ հանրային իրազեկման արշավների իրականացումը՝ հնարավոր ռիսկերի նվազեցման ուղղությամբ:

   ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ    ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031