Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընթացքը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո հրավիրված մամուլի ասուլիսում:
«Կազմակերպվել է հայ-թուրքական հարաբերությունների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, այդ մասին պարոն նախարարն, ամենայն հավանականությամբ, ինքը կպատմի: Մենք ողջունում ենք երկու հարևան երկրների միջև այդ երկկողմ կապերի կարգավորման ընթացքը»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ