Ստրասբուրգ, 16.03.2022 – Այսօր առավոտյան արտահերթ նիստում Եվրոպայի խորհրդի կանոնադրության 8-րդ հոդվածով սկսված ընթացակարգի համատեքստում Եվրախորհրդի նախարարների կոմիտեն որոշում է կայացրել առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը դադարում է Եվրոպայի խորհրդի անդամ լինել՝ 26 տարվա անդամակցությունից հետո:
Նշենք, որ մարտի 15-ին Ռուսաստանի Դաշնության կառավարությունը ԵԽ Գլխավոր քարտուղարին տեղեկացրել էր Եվրոպայի խորհրդի կանոնադրության համաձայն ԵԽ-ից դուրս գալու և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան չեղարկելու մտադրության մասին:
ՌԴ-ն Եվրոպայի խորհրդի անդամ էր 1996թ. փետրվարի 28-ից: