Լրահոս
Օրվա լրահոսը

Արտադրական վտանգավոր օբյեկտներ շահագործելու համար տնտեսավարողը տուգանվել է                      

Մարտ 16,2022 16:19

ՀՀ  քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժինը ստուգումներ է իրականացրել ՀՀ, ք․ Երևան, Արին-Բերդի փող․, 19ա շենք հասցեում գտնվող «Մեհրաբյան և որդիներ» ՍՊ ընկերությունում՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության պահանջների կատարման և պահպանման նկատմամբ:

Ստուգման ժամանակ «Մեհրաբյան և որդիներ» ՍՊԸ-ի կողմից չեն ներկայացվել շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների (այսուհետ՝ ԱՎՕ)՝ տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության եզրակացությունները և ռեեստրում գրանցման վկայականները։

Այսինքն՝ խախտվել են «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի մի քանի պահանջներ: Մասնավորապես՝ ԱՎՕ-ներ շահագործողները պետք է դրանք գրանցեն հաշվառման գրանցամատյանում՝ ռեեստրում, ինչպես նաև տարեկան առնվազն մեկ անգամ տեխնիկական անվտանգության փորձաքննություն անցնեն: Մինչդեռ՝ ընկերությունը առանց այդ պահանջների կատարման շահագործել է 2 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ կոմպրեսորային կայան և օդի բարձր ճնշման տակ աշխատող սարքավորում: Դա «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ենթակա է վարչական պատասխանատվության։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, որպես վերահսկողություն իրականացնող մարմին, հիմք ընդունելով վարչական վարույթում առկա ապացույցները և ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 251-րդ, 282-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով «Մեհրաբյան և որդիներ» ՍՊ ընկերությանը ենթարկել է վարչական պատասխանատվության՝ վերջինիս նկատմամբ կիրառելով վարչական տույժ՝ տուգանք՝ յուրաքանչյուրի օբյեկտի համար՝1 միլիոն ՀՀ դրամի չափով, ընդհանուր՝ 2 միլիոն ՀՀ դրամով։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031