Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք զինվորական. «Ուկրաինական գործարանին հարվածելով՝ ՌԴ-ն վնաս է հասցնում մեր ռազմարդյունաբերությանը»

Մարտ 16,2022 15:53

Ermenihaber. Պահեստազորի թուրք ծովակալ Ջիհաթ Յայջըն անդրադարձել է ռուսական զինուժի կողմից ուկրաինական ավիացիոն գազատուրբինային շարժիչներ արտադրող «Զորյա մաշպրոեկտ» գործարանին հարվածելու թեմային: Յաըջըն նկատել է, որ այս հարվածները ուղղակիորեն վնասում են Թուրքիայի ռազմական արդյունաբերությանը, քանի որ թուրքական կողմը պայմանագիր ունի այդ գործարանի հետ, կողմերը այնտեղ պիտի համատեղ արտադրեին շարժիչներ թուրքական նավերի, ուղղաթիռների ինքնաթիռների ու ԱԹՍ-ների համար:

Ըստ ծովակալի՝ այս և մի քանի այլ ընկերությունների հետ միասին սկսվելիք այդ արտադրությունը շատ կարևոր էր Թուրքիայի համար, քանի որ սեփական ռազմարդյունաբերության մեջ զգալի հաջողություններ գրանցած Թուրքիան դեռևս չի կարողանում սեփական ավիացիոն շարժիչներն արտադրել:

Յայջըն, ակնարկելով, որ գործարանին հասցված հարվածները կարող են նաև Թուրքիային ուղղված ուղերձ լինել, հիշեցրել է, որ թուրքական կողմն Ուկրաինային մատակարարել էր 12 միավոր «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ ու պայմանագիր կնքել ևս 24 միավոր մատակարարելու վերաբերյալ:

Ըստ այդ թուրք զինվորականի՝ որքան էլ թուրքական կողմը հայտարարի, թե մատակարարումը կատարվել է մասնավոր ընկերության կողմից, միևնույնն է, դա դիտարկվում է որպես թուրքական ազգային արտադրանք:

Յայջըի կարծիքով ժամանակավորապես չեն կարող իրացվել նաև թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերության ու «Ուկրսպեցէքսպորտ»-ի, ինչպես նաև Թուրքիայի ավիացիայի ու տիեզերագնացության ընկերության ու Ուկրաինայի ազգային ավիացիայի համալսարանի միջև կնքված պայմանագրերը, ըստ որոնց նախատեսվում էր ավիացիոն շարժիչների համատեղ արտադրությունների հիմնում:

Թուրք բարձրաստիճան սպան, նշելով, որ իրենք Ռուսաստանի հետ էլ համագործակցություն ունեն պաշտպանական արդյունաբերության ասել է, որ այժմ արդեն հնարավոր չի լինի նաև նախկինում որպես այլընտրանք դիտարկվող ռուսական «Սու-35» ու «Սու-57» ռազմական ինքնաթիռների գնումը, քանի որ առանց այդ էլ արդեն Ս-400-ների պատճառով իրենք հայտնվել են պատժամիջոցների գլխացավի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031