Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արաբ ներկայացած թուրքերը Ապարանում հողատարա՞ծք են ձեռք բերում. Առնակ Ավետիսյանի պարզաբանումը

Մարտ 16,2022 15:15

Արագածոտնի մարզի բնակիչներն ահազանգում են, որ արաբ ներկայացած թուրքերը մեծ թվով հողատարածքներ են ձեռք բերում հատկապես Օհանավանում, Ապարանում, դուք վիճակագրություն ունե՞ք, թե քանի գույք են ձեռք բերել արաբները, ադրբեջանցիները, թուրքերը: Այսօր լրագրողների այս հարցին ի պատասխան Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը պատասխանեց. «Եթե այդ գույքը ձեռք են բերում երկրորդային շուկայից, մասնավոր անձանցից որոշակի հողատարածքներ, ես գիտեմ, տեղեկացված եմ, որ ՀՀ-ում ոչ ռեզիդենտներին հողեր չեն վաճառում, արգելում է օրենքը: ՀՀ-ում հողատարածքի սեփականություն կարող են ունենալ միայն ՀՀ քաղաքացիները: Իսկ պետական գույքի առումով նմանատիպ դեպքեր բացակայում են, չկան»:

Ինչ վերաբերում է անշարժ գույքի օտարմանը, նա վստահեցրեց, որ պետական գույք նույնպես նրանց չի օտարվել:

Թե ինչպես վաճառվեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը Մոնումենտում, ինչպես ստացվեց, որ հենց այն նույն գնորդը, որը «Գոլդեն Փելեսն» էր գնել, այդ առանձնատունը նա գնեց, այս հարցերին ի պատասխան՝ Առնակ Ավետիսյանն ասաց, որ կառավարությունը մրցույթ էր հայտարարել, մրցույթին մասնակցել էր հենց այդ մեկ կազմակերպությունը ու տվյալ կազմակերպությունն էլ ներկայացրել էր համապատասխան գնային առաջարկ ու ներդրումային ծրագիր. «Արդյունքում հաղթող ճանաչվեց այդ մեկ կազմակերպությունը: Չկար երկրորդ մասնակից, ու չկար ավելի լավ առաջարկ, հետեւաբար գնորդ ճանաչվեց միակ ներկայացված առաջարկը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031