Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մարտ 16,2022 14:52

Հանրապետության տարածքում`

Մարտի 16-ի ցերեկը, 17-ի երեկոյան, 18-ի գիշերը, 21-ի ցերեկն առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-20-ը, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն:

Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին՝ հյուսիս-արևմտյան 3-7 մ/վ, մարտի 18-21-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 17-ի գիշերը կնվազի 5-8 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 18-21-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն:

Երևան քաղաքի մարտի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 21․00C (1962թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -5․50C (1990թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 5․20C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031