Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է վիրաբույժ, գիտության վաստակավոր գործիչ Հովհաննես Սարուխանյանը

Մարտ 16,2022 14:34

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է վիրաբույժ, ՀՀ ԲԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Սարուխանյանը։

Հովհաննես Սարուխանյանը ծնվել է 1938 թվականին Երևանում: 1955-1961 թթ. սովորել է ԵՊԲՀ-ի բուժկանխարգելիչ ֆակուլտետում: 1961-1963 թթ. անցել է կլինիկական օրդինատուրա` ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտի վիրաբուժական բաժնում:

1963-1988 թթ. ԽՍՀՄ առողջապահության նախարարության Երևանի բժիշկների կատարելագործման ինստիտուտի թորակալ վիրաբուժության և անեսթեզիոլոգիայի ամբիոնում անցել է կրտսեր գիտաշխատողից մինչև ամբիոնի պրոֆեսորի վաստակաշատ ուղին: 1965 թ.-ին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1969 թ.-ին` դոկտորական թեզեր: 1988 թ.-ից ղեկավարում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 3 ամբիոնը, բուհի ընդհանուր բժշկության ֆակուլտետի, գիտական մեծ խորհրդի և վիրաբուժության մասնագիտական խորհրդի անդամ է, 1987 թ.-ից` Վիրաբույժների հայկական ասոցիացիայի, 2000 թ.-ից` Հայկական վիրաբուժության 21 պրոֆեսիոնալների միության նախագահն է:

Հովհաննես Սարուխանյանի ավելի քան 200 գիտական աշխատություններում, 13 ուսումնամեթոդական ձեռնարկներում, 4 մենագրություններում, 8 ռացիոնալիզատորական առաջարկներում, 9 գյուտերում, նաև նրա անմիջական ղեկավարությամբ պաշտպանված 6 դոկտորական և 21 թեկնածուական ատենախոսություններում ընդհանրացված են սրտանոթային, կրծքային, ստամոքսաղիքային, ենթաստամոքսագեղձի, էնդոկրին հիվանդությունների, երկարատև ճնշման համախտանիշի, սթրեսի, վնասվածքների էնդոտոքսիկոզի տեսությունն ու գործառությունը: Հովհաննես Սարուխանյանը մշակել է շատ այլ վիրահատությունների նոր մեթոդներ, որոնք ճանաչվել են որպես գյուտեր:

2013 թ.-ին արժանացել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնում Հովհաննես Սարուխանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, ուսանողներին։

ՀՀ ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031