2022թ. մարտի 15-ին անհայտ մի տղամարդ Երևանի Հյուսիսային պողոտայում հարձակում է գործել Ազատագրական շարժման անդամների վրա, որոնք ստորագրահավաք են իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններն արագ արձագանքել են և մեկուսացրել բռնարարին։ Ընդ որում, բռնարարի մոտ էր գտնվում մուրճ և այլ առարկաներ:
Րոպեներ անց դեպքի վայր ժամանած ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը բերման է ենթարկել հարձակում գործած տղամարդուն։
Մարտի 15-ին ևս երկու պրովոկացիոն միջադեպ է գրանցվել, որոնք կանխվել են ոստիկանների կողմից:
Կարդացեք նաև
Ոչ այս բռնարարի մուրճը և ոչ էլ վարչապետի աթոռը զբաղեցրած անձի մուրճը չեն կարող խոչընդոտել ստորագրահավաքի գործընթացին:
Հ.Գ. Դատելով ընթացքից, պրովոկացիաները շարունակվելու են:
ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ