Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ձեր որոշումը փոխեք, այս հարցի վերաբերյալ դաշնակից կունենաք սահմանադրական բարեփոխումների խորհրդում»․ Վարդանյան

Մարտ 16,2022 13:53

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց ՔՊ-ի եւ կառավարության միասնական հեղինակած՝ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին, որով, հիշեցնենք, կսահմանվեն դատավորների, դատախազների ու քննչական մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակային ապահովության միասնական պայմանները։ Նախագիծն առաջիկայում կքննարկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։

Նշենք, որ քննարկման ավարտին եզրափակիչ ելույթում հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հիշատակեց այն փաստը, որ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին։ «Երեկ Կարեն Անդրեասյանը հնարավորություն ունեցավ անդրադառնալու այն հանգամանքին, որ ընդդիմադիր գործընկերները, ցավոք, չեն մասնակցում սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին։ Եթե ձեր որոշումը փոխեք եւ առավել ակտիվ մասնակցեք, հավատացնում եմ՝ այս հարցի վերաբերյալ առնվազն դաշնակից կունենաք սահմանադրական բարեփոխումների խորհրդում»,-նշեց Վլադիմիր Վարդանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031