Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունից հայտնել են, որ Հայաստանի հատուկ ծառայությունների համար լրտեսություն կատարելու մեղադրանքով մեկ քաղաքացի է ձերբակալվել:
«Ըստ հարուցված քրեական գործի 1981թ. ծնված Ադրբեջանի քաղաքացի Էմիլ Մամեդովը կասկածվում է պետական դավաճանության մեջ: Պարզվել է, որ Մամեդովը երրորդ երկրում հանդիպել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ և ֆինանսական շահագրգռվածության դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին օգնություն է ցուցաբերել՝ ի վնաս պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Ադրբեջանի պաշտպանության»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ