Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային ծառայողը պարտավոր է չընդունել որեւէ նվեր դրամական միջոցի տեսքով. նոր նախագիծ է մշակվել. «Ժողովուրդ»

Մարտ 16,2022 10:22

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների նախագիծ է մշակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն դրվել է հանրային քննարկման:

Նշենք, որ հանրային ծառայողը պարտավոր է չընդունել որեւէ նվեր դրամական միջոցի կամ դրամական միջոցի փոխարկվող այլ գործիքի տեսքով, օրինակ՝ նվեր քարտեր, վիրտուալ տարադրամներ, բանկային մուրհակներ, ճամփորդական չեկեր եւ այլն։

Ավելին, հանրային ծառայողին արգելվում է աշխատանքի վայրում ծխել: Եւ ամենակարեւորը՝ հանրային ծառայողը պարտավոր է իր պարտականությունները կատարելիս դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն, այդ թվում՝ հրապարակայնորեն չարտահայտել իր քաղաքական տեսակետները, ձեռնպահ մնալ այնպիսի վարքագիծ դրսեւորելուց, որը կարող է քաղաքական գործունեությամբ զբաղվելու տպավորություն ստեղծել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031