Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքներից առնվազն 3-ն արդիականությունը կորցրել են. «Հայաստանի Հանրապետություն»

Մարտ 16,2022 10:06

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով Ադրբեջանի ներկայացրած 5 հիմնական սկզբունքներում նոր բան չկար: Այդ սկզբունքներից 3-ը վերաբերում էին երկրների տարածքային ամբողջականության ճանաչմանը, իսկ մնացած 2-ը՝ միայն սահմանների հստակեցմանն ու հաղորդակցության ուղիների բացմանը:

Թվում է, թե այդ սկզբունքներով Ադրբեջանը փորձում է իրավական հիմքեր ապահովել իր տարածքային ամբողջականության ամրագրման համար՝ 5 դրույթից 3-ն ուղղակիորեն նվիրելով այդ խնդրին, չորրորդով էլ, ըստ էության, ամրագրել այն: Ադրբեջանի ԱԳՆ գաղտնազերծած սկզբունքները փաստում են, որ պաշտոնական Բաքուն իր այսօրվա քաղաքականությունը շարունակում է կառուցել 30 տարի վարած քարոզչության իներցիայով, երբ անընդհատ փորձում էր միջազգային հանրությանը մատուցել, թե Հայաստանը տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ: Դա արցախյան հիմնահարցի խեղաթյուրման հիմնական մարտավարական հնարք էր, որը Բաքուն փորձում է շարունակել նաեւ հետայսու: Հայկական կողմերը մշտապես հայտարարել են, որ Արցախի խնդիրը տարածքային չէ, այլ՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման, ինչն ամրագրված է նաեւ միջազգային բանակցային ընդունված ձեւաչափի՝ Մինսկի խմբի կարգավորման սկզբունքների մեջ:

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, ակնարկելով նախապայմաններով խոսելու անթույլատրելիության մասին, միաժամանակ դիվանագիտական լեզվով ասել է, որ հայկական կողմն առաջնային է համարում արցախահայության իրավունքները եւ ազատությունները երաշխավորող դրույթները, Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցերը։ Արարատ Միրզոյանը փաստացի հայտարարեց, որ խաղաղության ադրբեջանական 5 սկզբունքներից 3-ն իրենց արդիականությունը կորցրել են դեռ 1991-ից, եւ պետք է անցնել Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման, սահմանագծման գործընթացին, հաղորդակցության ուղիների բացմանը:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031