Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը՝ Եվրոպայի խորհուրդը լքելու շեմին. ԵԽԽՎ-ն ընդունեց միասնական կարծիք

Մարտ 16,2022 00:20

«Ես ցավում եմ, որ մենք այսօր ստիպված ենք հեռացնել Եվրոպայի խորհրդի անդամ մի երկրի, որն ավելի քան 25 տարի մեր ընտանիքի կազմում է»,- քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) արտահերթ նստաշրջանի լիագումար նիստի ավարտին հայտարարեց ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը:

Ավարտվեց «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի հետևանքները» թեմայով հրատապ քննարկումը, և Վեհաժողովը 216 «կողմ», 0 «դեմ», 3 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց միասնական կարծիք, որով դիմելու է ԵԽ Նախարարների կոմիտեին, որպեսզի նա նախաձեռնի ՌԴ-ին ԵԽ-ից հեռացնելու գործընթաց:

ԵԽԽՎ պատգամավորները ծափահարություններով ընդունեցին քվեարկության արդյունքները:

Թինի Կոքսը, եզրափակելով արտահերթ նստաշրջանն ասաց. «Վեհաժողովն այս օրերին վերածվել էր ոչ թե արենայի, որտեղ բանավիճում են, այլ ագորայի, որտեղ բոլորը միակարծիք են: Ես տխրում եմ, որ մենք ստիպված ենք Նախարարների կոմիտեին դիմել հեռացնելու պահանջով մի անդամ պետության, որն ավելի քան 25 տարի անդամակցում է մեր կազմակերպությանը: Եթե կարմիր գծերը հատում եք, ուրեմն այստեղ տեղ չունեք: Վաղը ես կդիմեմ Նախարարների կոմիտեին և մեր միասնական կարծիքի մասին կհայտնեմ»:

ԵԽԽՎ կայքի տեղեկատվության համաձայն՝ հայկական պատվիրակության անդամները չեն մասնակցել քվեարկությանը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031