Լրահոս
Օրվա լրահոսը

Կլիչկոն Հռոմի պապին Կիև է հրավիրել

Մարտ 16,2022 09:37

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է Կիև՝ խաղաղության կոչ հղելու: «Մենք հավատում ենք, որ Կիևում համաշխարհային կրոնական առաջնորդների ներկայությունը կյանքեր փրկելու և խաղաղության ճանապարհ հարթելու բանալին է», – ինչպես հայտնում է Reuters-ը, ասվում է Կլիչկոյի նամակում:

«Եթե Կիև ուղևորությունը հնարավոր չէ, խնդրում ենք համատեղ տեսակոնֆերանս, որը կձայնագրվի կամ կհեռարձակվի ուղիղ եթերով: Ջանքեր կգործադրվեն ապահովելու Վլադիմիր Զելեկսիի ներկայությունն այդ տեսակոնֆերանսին», – նշված է նամակում:

Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի ղեկավար Մատեո Բրունին մարտի 15-ին Վատիկանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է. «Սրբազան հայրը նամակ է ստացել Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետից։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կիսում է Կիևի բնակիչների տառապանքները, նրանց, ովքեր ստիպված են եղել փախչել պատերազմից, նրանց, ովքեր կոչված են կառավարելու այն»:

Հռոմի պապը, նշել է Բրունին, աղոթում է Կիևի քաղաքացիների պաշտպանության համար և կրկնում է իր կոչը. «Երեխաների, անմեղ և անպաշտպան քաղաքացիների սպանության բարբարոսության համար չեն կարող լինել համոզիչ ռազմավարական փաստարկներ. այս անընդունելի զինված ագրեսիան պետք է դադարեցվի, նախքան քաղաքները գերեզմանոցների վերածվելը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031