Հայաստանում Ուկրաինայի դեսպանատանը կազմակերպվել էր քննարկում՝ ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով, որին մասնակցում էին հանրային և հասարակական գործիչներ։
Ըստ քննարկման մասնակիցների՝ Ռուսաստանը այժմ միայնակ է մնացել, իսկ պատերազմը Եվրոպային միավորվել է։
Մասնակիցները անդրադարձ կատարեցին նաև Հայաստանում՝ ռուս-ուկրաինական պատերազմի թեմայով տեղեկատվական խնդիրներին․
«Մենք շատ արդյունավետ աշխատում ենք տեղեկատվական դաշտում, փորձում ենք մաքսիմալ ձևով օգտագործել բոլոր հնարավորությունները, ճիշտ ձևով տեղեկացնելու հայ հասարակությանը և սա հենց այնպես չէ, քանի որ կան կարծրատիպեր , որոնք դժվար է հաղթահարել»․ նշեց Բորիս Նավասարդյանը:
Կարդացեք նաև
Քննարկման վերջում Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարը ներկայացրեց իրավիճակը Ուկրաինայում.
«Ուկրաինական բանակը վերացրել է թշնամու մեծաթիվ տեխնիկա, մոտ 5մլրդ դոլարի, մենք չենք հանձնվելու, մենք կռվելու ենք»։
Մանրամասները՝ տեսանյութում