Aravot.am-ի տեղեկություններով, ոստիկանության Գորիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում 46-ամյա Արման Ափյանի նկատմամբ։ Ըստ նյութերի, նա «Yerevan. today» կայքի ֆեյսբուքյան էջի 2022թ.-ի փետրվարի 20-ի «Համոզված եմ հայ ժողովուրդը շուտով կբուժի պատերազմի վերքերը. Նիկոլ Փաշինյան» հրապարակման տակ՝ իր ռուսատառ «Արման Ափյան» անվամբ ֆեյսբուքյան էջից՝ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված վարչապետի հասցեին կատարել է սեռական բնույթի հայհոյանք պարունակող գրառում:
Հանգամանքները պարզվում են, ձեռնարկվում են միջոցառումներ Ա. Ափյանին բաժին հրավիրելու ուղղությամբ: