Գյումրու «Մագնոն» գործարանում ռումբ տեղադրելու մասին հնչեցված ահազանգը կեղծ էր։ Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից տեղեկացանք, որ աշխատանքներ են տարվում կեղծ ահազանգ հնչեցնողի անձը բացահայտելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ կեղծ ահազանգի պատճառով այսօր ժամը 13․00-ից պարալիզացվել էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի հարևանությամբ գտնվող խանութների, գրասենյակների, սրճարանների աշխատանքը, տեղահանվել էին տարածքի բնակիչները, դադարեցվել էր երթևեկությունը։
Մինչ ռումբի որոնման ուղղությամբ աշխատանքներ էին տարվում, մեծ թվով ոստիկաններ հսկում էին Ալեք Մանուկյանի փողոցի սկզբնամասից մինչև Իսահակյան փողոց հատվածը՝ բնականաբար արգելելով երթևեկությունը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ