Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Այգեստանի մի շարք փողոցներ կանվանակոչվեն մեծանուն համալսարանականների անուններով։ Երեւանի ավագանու նիստի օրակարգում ներառված այս նախագիծը քննարկելու ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամ Լեւոն Զաքարյանն ասաց, որ անվանափոխության առաջարկը ստացել է ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանից։
Ըստ նախագծի, Այգեստանի 1-ին փողոցը կանվանակոչվի պետական, հասարակական, քաղաքական գործիչ Նիկոլ Աղբալյանի անվամբ, ՝ «Նիկոլ Աղբալյան փողոց»։
Այգեստանի 2-րդ փողոցը՝ լեզվաբան, գրականագետ Մանուկ Աբեղյանի անվամբ՝ «Մանուկ Աբեղյան փողոց»։
Այգեստանի 3-րդ փողոցը՝ իրավաբան, հրապարակախոս Գրիգոր Չուբարյանի անվամբ՝ «Գրիգոր Չուբարյան փողոց»։
Կարդացեք նաև
Այգեստանի 4-րդ փողոցը՝ տնտեսագետ, պատմաբան Թադևոս Ավդալբեգյանի անվամբ՝ «Թադևոս Ավդալբեգյան փողոց»։
Այգեստանի 5-րդ փողոցը՝ մաթեմատիկոս Սերգեյ Մերգելյանի անվամբ՝ «Սերգեյ Մերգելյան փողոց»։
Այգեստանի 7-րդ փողոցը՝ բուսաբան Արմեն Թախտաջյանի անվամբ՝ «Արմեն Թախտաջյան փողոց»։
Այգեստանի 9-րդ փողոցը՝ ֆիտոֆիզիոլոգ Միքայել Չայլախյանի անվամբ՝ «Միքայել Չայլախյան փողոց»։
Այգեստանի 11-րդ փողոցը՝ լեզվաբան, հայագետ Գեւորգ Ջահուկյանի անվամբ՝ «Գեւորգ Ջահուկյան փողոց»։
Նշենք, որ նախագծով սահմանվում է՝ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ