Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու Երկիր» կուսակցությունը հիշեցնում է 1992թ․ հուլիսի 8-ի ՀՀ ԳԽ-ի որոշումը

Մարտ 15,2022 19:20

Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագրի շրջանակում առաջ քաշած սկզբունքների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հիմքում պետք է ընկած լինի 1992թ․ հուլիսի 8-ի Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումը՝ համաձայն որի Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:

Միևնույն ժամանակ, բանակցությունների շրջանակներում չպետք է մոռանալ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքից առնվազն 41 քառ․ կմ բռնազավթման փաստը։ Այդ տարածքից թշնամու զորքի դուրսբերումը, ինչպես նաև բոլոր ռազմագերիների վերադարձը պետք է լինի բանակցությունների նախապայման։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը անբեկանելի է, այն քննարկման և սակարկման առարկա չէ։

Արտաքին վտանգների, ինչպես նաև աշխարհաքաղաքական տարաբնույթ զարգացումների համատեքստում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ամրապնդմանն ուղղված քայլերը պետք է դառնան առաջնահերթություն։ Հզոր ու զարգացած Հայաստանի Հանրապետությունը այլընտրանք չունի։

 

«Ապրելու Երկիր» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031