Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ-ում վիճում են, թե Լեւոն Արոնյանն ու Հենրիխ Մխիթարյանը հայրենասեր չէին. «Ինչքան շա՛տ գնան այդպիսի մարդիկ, այնքան շո՛ւտ կմաքրվի այս երկիրը»

Մարտ 15,2022 18:25

«Վերջին մեկ տարվա ընթացքում ունենք Հայաստանից հեռացող փայլուն սպորտսմեններ: Լեւոն Արոնյանը հեռացավ, Հենրիխ Մխիթարյանը հավաքականից հեռացավ: Խնդիրները շատ են: Այդ մարդիկ էին ներկայացնում Հայաստանը աշխարհում ու մենք թույլ ենք տալիս, որ մարդիկ հեռանան, ոմանք՝ նեղացած, ոմանք՝ այլ պատճառով»,- այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում ԿԳՄՍ նախարարին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը պատասխանեց. «Լեւոն Արոնյանի մասով չկա մի բան, որ պետությունը պիտի աներ Լեւոն Արոնյանի համար, պարտավորված էր անել ու չի արել ու նա հեռացավ: Շատ ափսոս, որ նա հեռացավ մենք հպարտացել ենք իրենով ու հույս ունենք, որ դեռ կհպարտանանք տարբեր կարգավիճակներում, բայց կներեք, դա իր որոշումն է եղել: Չեմ կարծում, որ նա ինչ-որ մեկից նեղացած է, եթե նման բան կա, կարելի է հրապարակել ու ասել: Խնդրում եմ ասեք, թե ինչից է նա նեղացել»:

Լիլիթ Գալստյանը խոստացավ հղումներն ուղարկել: Ըստ Դումանյանի,«դա պետության պահանջ չի, դա անձի պահանջ է»:

Էլինար Վարդանյանը չհամաձայնեց. «Պահանջը անձնական չի, սպորտի աշխարհի համար է»: Վահրամ Դումանյանը պատասխանեց. «Սպորտի աշխարհում, թողնենք Արոնյանին, օրինակ, Մալխասին առաջարկում էին կարգերով բարձր գումարներ արտասահմանում, որ իրենց դրոշի տակ լիներ, մարդը չգնաց, մնաց այստեղ ու չեմպիոն դարձավ, ի՞նչ եք ասում, եթե չեք հավատում, գնացեք ստուգեք: Կհրավիրեմ, խոսեք: Նա գնում էր, իր հետ խոսեցինք Գիլոյանը, էլի ուրիշ մարդիկ, այդ մարդը որոշում կայացրեց ու չգնաց: Տարբեր են մարդիկ: Այնպես չի, որ Մալխասը գումարի կարիք չունի: Ծանրութեթեւ անելով՝ այդ մարդը որոշեց մնալ, մնաց ու հաղթեց»:

ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանը միջամտեց՝ ասելով, որ ԱՄՆ-ի պես պետությունը Մուհամմեդ Ալիին, Ռոբերտ Ֆիշերին, երբ որ նրանք ԱՄՆ-ի օրենքները չկատարեցին, բռնեց եւ դատեց ու ոչ մի ամերիկացի կռիվ չարեց, թե՝ այդ ի՞նչ եք անում՝ չեմպիոնին՝ Ֆիշերին դատում եք: Հիմա խոսքը վերաբերվում է երկու անձնավորության, որոնք չեն եղել հայրենասիրության այն աստիճանի, որ թողել են հայրենիքից գնացել են եւ դա դրոշակ դարձնել, թե՝ տեսեք, ձեր պատճառով գնաց, առնվազն….չգիտեմ՝ ծիծաղելի՞ է, թե՞ անմտություն»:

Էլինար Վարդանյանը չդիմացավ ու սկսեց բարձր տոնով վիճել ու արձագանքեց, որ անմտությամբ հենց ինքն է զբաղված:

Հակոբ Ասլանյանը Արոնյանի մասին գոռում էր. «Ինչքան շատ գնան այդպիսի մարդիկ, այնքան շուտ կմաքրվի այս երկիրը»: Էլինար Վարդանյանը բորբոքվեց. «Սպորտը հենց հատկապես ձե՛ր նմանների կարիք չունի: Բառերը ընտրե՛ք: ԱՄՆ-ն ունի շատ սպորտսմեններ, մենք ունենք մեկ-երկու հազվագյուտ սպորտսմեններ: Դա էլ չեք կարողանում պահել»:

Հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը արձագանքեց, որ եթե խոսքը Մխիթարյանի մասին է, աշխարհում նորմալ է, այդ տարիքում հավաքականներում չեն խաղում: Բացի այդ, աշխարհի շատ երկրներում մեկը մյուսից մարզիկներ է «գողանում»՝ շատ փող առաջարկելով:

Լիլիթ Գալստյանը վիճաբանությունից նեղվելով՝ լքեց նիստը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. eli hay says:

    Ժողովուրդ ջան, դիտեք Արոնյանի զրույցը Կերպարից դուրս հաղորդման ֆորմատում։ Մարդն ասում ա, թե որն էր վերջին կաթիլը։ Էն ստերը, թե ճակատում ամեն ինչ լավ ա, երբ գիտեին, որ պարտվում ենք։ Ինքն ասում ա, որ էլ չեր կարող տեսնել այն մարդկանց, որոնք ստորաբար մեզ խաբում էին։ Իմ կարծիքով, ինքն իրեն մեղավորա զգում, որ խաբվելով քարոզչությանը, իր բոլոր հնարավորությունները չի ակտիվացրել պատերազմի ժամանակ օգնելու։ Ինչևէ։ Էշն ինչ գիտի նուշն ինչ ա։ Էն էսօրվա ճղճղացողներին ոչ ոք երբեք գումար չի առաջարկել բարձրագույն մասնագիտական որակների համար, որ իրանք էլ մերժեն, ոնց որ Արոնյանն ա արել տասնհինգ-քսան տարի, երբ աշխարհի ցանկացած երկիր պատրաստ էր իրեն գրկաբաց ընդունել։ Ու ինքը չգնաց էն ժամանակ։ Գնաց, երբ որ իրեն սկսեցին էշի տեղ դնել։ Վատ պայմաններում ապրել և առաջադիմել հնարավոր ա։ Բայց երբ որ քեզ ասում են ամեն ինչ հրաշալի ա, երբ երկիր ես կորցնում, անտանելի ա իսկական հայրենասերի համար։ Դադարեք մարդկանց էշի տեղ դնել, պարոնայք։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031