Լրահոս
Օրվա լրահոսը

«Քյաբաբանոց չի դառնա». Դումանյանը Ազգային պատկերասրահում, թանգարաններում փող աշխատելու ձեւ է փնտրում՝ «կողքի սրճարանը գնաս՝ տեղ չկա նստեք»

Մարտ 15,2022 17:39

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն այսօր ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց կառավարության ծրագրի 2021-ի  կատարողականը:

Նա անդրադարձավ աշխատաշուկայի ու մասնագետների խնդրին. «Բուհերը ավանդույթի ուժով են սահմանում, թե որ մասնագիտությանը քանի տեղ տան, արհեստական մոտեցումներով ձեւավորվել է մի ցուցակ, որեւէ մեկը չի ուսումնասիրել մեր տնտեսությունը՝ մեզ այսքան ֆիզիկոս, օրինակ, պե՞տք է, թե՞ պետք չէ: Անցյալ տարի այդ հավերժական հարցը ինձ հնչեց՝ պարո՛ն նախարար, իսկ ո՞վ է որոշել, ինչո՞ւ այսքան տեղ, ոչ այնքան, ասացի՝ ավանդույթի ուժով է, ոնց որ ձեզ եմ ասում: ԿԳՄՍ-ն չգիտի, թե մեր տնտեսությանը քանի քիմիկոս է պետք: Այս տարի ստեղծվել է էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, նաեւ ԿԳՄՍ 3 նախարարությունների խումբ: Իրենք մի առաջարկ ներկայացրել են: Ասել, որ դա լավագույնն է, միանշանակ`ոչ: Բայց ԿԳՄՍ-ի դաշտից դուրս է, պատվիրատուն էկոնոմիկայի նախարարությունն է»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարցրեց, թե 2021-ի ընթացքում որեւէ հուշարձան ստեղծվե՞լ է՝ նախագծումից մինչեւ ավարտ: Ի պատասխան՝ Դումանյանը նեղվեց, թե՝ «տիկի՛ն Գալստյան, Սեւան չե՞ք գնացել, բա ճանապարհին «Հավերժության ժապավեն» հուշարձանը չե՞ք տեսել: Վերջերս վարչապետը անցնելուց տեսել էր… հանձնարարական ունենք լուսավորության հարցը լուծել: Նախագծով նախատեսված չէ, շուտով լուսավորության հարցը կլուծենք»:

Լիլիթ  Գալստյանը նաեւ հարցրեց թանգարանների աշխատակիցների, գրադարանավարների աշխատավարձը բարձրացնելու մասին: Դումանյանը պատասխանեց. «Թանգարանների հույսը արտաբյուջեների ձեւավորումն է, քննարկել ենք այդ հարցը: Իրականում պետք է այնպիսի միջավայր լինի, որ ոչ միայն թանգարան, այլ նաեւ ինչ-որ մի բան լինի, որը ներդաշնակ է թանգարանի բովանդակության, գաղափարի հետ, որ մարդիկ գումար աշխատեն: Այդ պոտենցիալը կա, ունենք, մենք տեսել ենք, օրինակ՝ Ազգային պատկերասրահ, Փարաջանովի թանգարանում, Օպերա, ֆիլհարմոնիկ, կասկադի տակ մի հատ թանգարան կա՝ հայ-ռուսական մի հատ ընտիր տեղ, որ ես չգիտեմ՝ այնտեղ քանի՞ հոգի է մտնում: Բայց որ կողքի սրճարանը գնաս՝ տեղ չկա նստելու: Չարենցի տուն-թանգարանը, Թումանյանի տուն-թանգարանը.. Ինչ-որ մի հնարքով պետք է… որ հա՛մ թանգարանը չշեղվի իր բովանդակությունից: Քյաբաբանոց չի դառնա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031