«Խուճապ տարածող տեղեկություններ են դրանք, այս պահին հստակ տեղեկություն չկա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր, անդրադառնալով սոցցանցերում տարածվող՝ ՀՀ-ին եւ Արցախին սպառնացող հնարավոր հարձակումների մասին տեղեկություններին, ասաց ՀՀ ԱԱԾ փոխտնօրեն Տիգրան Հարությունյանը։ Ճշտող հարցին ի պատասխան, թե ռազմական գործությունների վերաբերյալ տեղեկություն կա՞, Հարությունյանը բացասական պատասխան տվեց եւ պնդեց, որ նման տեղեկությունները հիմնավոր չեն, խուճապ տարածելու նպատակ ունեն։
«Պատերազմ միշտ հնարավոր է, սակայն այս պահի դրությամբ չունենք տեղեկություններ, որ մոտ ժամանակներս պետք է պատերազմ սկսվի»,-հավելեց Տիգրան Հարությունյանը։ Ինչ վերաբերում է «անպիտան հրթիռների» գործով մեղադրյալներից Դավիթ Գալստյանի՝ կալանքից ազատ արձակմանը, Տիգրան Հարությունյանը նշեց, որ գրավից բացի՝ նա փոխհատուցել է նաեւ պետությանը պատճառած վնասը․ «Իսկ հետեւանքները կորոշի դատարանը»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ