Ermenihaber. Տեսանյութերի դիտման համաշխարհային հարթակ YouTube-ը հեռացրել է թուրքական «Teori» ամսագրի ալիքում տեղադրված Հայոց ցեղասպանությունը ժխտող տեսանյութը:
Հարթակը «Հայոց ցեղասպանության սուտը և ՄԻԵԴ-ի աշխատաժողովը» վերնագրով տեսանյութի արգելափակումը հիմնավորել է դրանում ատելության խոսքի առկայությամբ:
Միջազգային վիդեոպորտալի բացատրության մեջ նշվել է, որ տեսանյութում խախտվել են համակեցության կանոնները:
Սա առաջին դեպքը չէ երբ «Youtube»-ի ադմինիստրացիայի կողմից Հայոց ցեղասպանությունը կոպտորեն ժխտող տեսանյութ է արգելափակվում: Օրեր առաջ էլ թուրքական մեկ այլ ալիքից էր հեռացվել նույնաբովանդակ տեսանյութ, որում թուրք նախկին նախարար ու ներկայում Չեխիայում Թուրքիայի դեսպան Էգեմեն Բաղըշը ժխտողական թեզեր էր ներկայացնում:
Կարդացեք նաև
Ընդ որում` այդ տեսանյութն արգելափակվել էր 2 անգամ, նախ՝ լրատվականի ալիքից, ապա՝ Բաղըշի անձնական ալիքից: