Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ դիրքորոշումը աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ

Մարտ 15,2022 16:03

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակել և հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանել «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, ինչպես նաև այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակում իր դիրքորոշումն է ներկայացրել Նախագծի վերաբերյալ։

ՀՔԱՎ-ը առաջարկել է Նախագծի 3.2. Հոդվածի 2-րդ մասի «հարկադրանքի ցանկացած ձև» հասկացությունը լրացնել՝ ներառելով նաև ֆիզիկական բռնությունը, հոգեբանական բնույթի սպառնալիքները, աշխատավարձի չվճարումը, ինչպես նաև իրավունքներից կամ արտոնություններից զրկելը: Ինչպես նաև նախատեսել, որ արգելվում է նաև այնպիսի աշխատանքը, որը հակասում է աշխատանքային պայմանագրում կամ անհատական իրավական ակտում նշված պաշտոնին սովորաբար ներկայացվող պահանջներին և գործառույթներին, չի բխում սահմանված հաստիքի բնույթից, եթե նման աշխատանքը կամ հանձնարարությունը նախատեսված չէ պայմանագրում։

Դիրքորոշումն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ:

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031