ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ համաձայն չէ դիտարկման հետ, որ գլխավոր շտաբի պետի ազատումից հետո արդեն մեկ ամիս է՝ գլխավոր շտաբը ղեկավար չունի։ «Գլխավոր շտաբն ունի ղեկավար, որովհետեւ պարտականությունները ժամանակավոր կատարում է Կամո Քոչունցը։ Նա երկարամյա ծառայության փորձ ունի, մոտ քառասուն տարի։ Աշխատել է բոլոր բարձր պաշտոններում»,-նշեց նա։ Գլխավոր շտաբում կադրային փոփոխությունների առնչությամբ Արման Սարգսյանը հիշեցրեց միայն պաշտպանության նախարարի մեկնաբանությունը․ «Վստահ եմ, որ ԳՇ-ն պետ կունենա»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ