Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդեն 11 հայագիտական կենտրոն ունենք». Արթուր Մարտիրոսյան

Մարտ 15,2022 15:37

«Աշխարհի տարբեր անկյուններում  արդեն 11 հայագիտական կենտրոն ունենք եւ ամեն տարի դրանց թիվը 2-ով ավելացնում ենք»,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

«Ցանկություն ունենք այդ կենտրոնները առաջիկայում որակական նոր հարթություն տեղափոխել, որպեսզի նաեւ որոշակի ցանցային համագործակցություն լինի, ու իրենք ոչ միայն ինքնուրույն ինչ-որ առարկաներ ուսուցանեն, այլ իրար հետ  նաեւ համագործակցեն»,-հավելեց նախարարի տեղակալը: Ինչ վերաբերվում է հայագիտական կենտրոնների տեղակայման աշխարհագրությանը, այս մասին էլ  ասաց, որ հիմնականում 3 չափանիշներով են ուղղորդվում` արտաքին քաղաքական առաջնահերթություն, պատմամշակութային ժառանգության առկայություն եւ ազգությամբ հայերի մեծաթիվություն:

Մանրամասնելով ասածը` Արթուր Մարտիրոսյանն օրինակ բերեց. «Դիցուք որեւէ տեղ կարող է հայկական մեծ համայնք չլինել, ինչպես ասենք, Ռումինիայում, բայց այնտեղ կա միջնադարի  հայկական հզոր ներկայություն… Կամ եթե որեւէ երկրում մեծ թվով հայեր կան, այնտեղ եւս հիմնվում է հայագիտական կենտրոն`  կրթության շարունակականություն ապահովելու համար»:

Փոխնախարարը նշեց, որ թիվս այլ երկրների, հայագիտական կենտրոններ են ստեղծվել Գերմանիայում, Իտալիայում, Ռումինիայում, Ռուսաստանում, Ուրուգվայում, Արգենտինայում  եւ Չեխիայում:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը` ԿԳՄՍ նախարարության կայքից

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031