Լրահոս
Օրվա լրահոսը

Թշնամու առաջխաղացման պնդումը մեկնաբանելու փոխարեն Արման Սարգսյանը լրագրողի պատրաստած նախորդ ռեպորտաժը հիշեց

Մարտ 15,2022 15:26

«Եկեք կոնկրետ վայրով չասեմ։ Ինչպես հայտնի է, վերջին շրջանում իրավիճակը լարված է։ Կայուն լարված բնորոշումը կարող ենք տալ, որովհետեւ ամսի 13-ից, թեև լուրջ խնդիրներ չենք ունեցել, բայց իրավիճակը շարունակում է մնալ լարված հատկապես Արցախի հատվածում»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին Սյունիքի մարզի Ներքին հանդ համայնքում թշնամու  առաջխաղացման մասին։ «Որեւէ տեղ առաջխաղացման հետ կապված որեւէ խնդիր չկա»,-նշեց Արման Սարգսյանը։ Հակադարձմանն ի պատասխան, որ համայնքապետը հաստատել է, Արման Սարգսյանն ասաց․ «Որեւէ բան հնարավոր չէ ՀՀ-ում թաքցնել։ Եթե նման խնդիր լինի, ՊՆ-ն կասի»։

Լրագրողները պնդեցին՝ ՊՆ-ն, առանց տեղանք նշելու, այսօր արդեն ասել  է, որ առաջխաղացում չկա, մինչդեռ համայնքապետն ու բնակիչները ԶԼՄ-ների հետ զրույցներում հակառակն են հայտնել, փաստել են, որ Ներքին հանդի գերեզմանատան տարածք չեն կարողանում գնալ։  Արման Սարգսյանը, պատասխանելու փոխարեն հարցը հղած ԶԼՄ-ի լրագրողին, ասաց, որ իր նախորդ հարցազրույցում արտահայտած չեզոք բառերը վերափոխել են «ոչ չեզոք» բառերի․ «Դրա համար ձեր հարցին կպատասխանի ՊՆ լրատվական ծառայությունը։ Ես ասում եմ, որ այս պահին իրավիճակը կայուն է, սակայն չի կարելի բնորոշել, թե խնդիր չկա»։

Ապա Արման Սարգսյանը հայտարարեց․ «ՀՀ սուվերեն տարածք չեն մտել»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031