Այսօր ՝ժամը 13։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքում գործող «Մագնոն» գործարանում ռումբ է դրված։
Այս պահին փակ է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքից մինչև թիվ 7-րդ դպրոց տանող հատվածը․ Ալեք Մանուկյան փողոցի մուտքից մինչև Իսահակյան փողոց երթևեկությունը դադարեցված է, մեծ թվով ոստիկաններ հսկողություն են իրականացնում։ Աշխատանքներ են տարվում ռումբի տեղադրման մասին ահազանգի իսկությունը պարզելու ուղղությամբ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ