Մոսկվան և Թեհրանը պատրաստում են փաստաթղթեր, որոնք պետք է արձանագրեն ռուս-իրական գործակցության նոր որակը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի իր գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ հանդիպմանը:
«Մենք պատրաստում ենք նոր կարևոր փաստաթղթեր, որոնք նպատակ ունեն արձանագրել մեր գործընկերության նոր որակը»,- ասել է Լավրովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը գնահատում է Իրանի «օբյեկտիվ դիրքորոշումն» Ուկրաինայի հարցում: «Ցանկանում եմ նշել, որ մենք գնահատում ենք մեր՝ վստահության արժանի երկխոսությունը և ձեր օբյեկտի դիրքորոշումն Ուկրաինայում կատարվող իրադարձությունների նկատմամբ»,- ասել է Լավրովը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ