Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քույրս «ֆեյսբուքում» տեսել է, որ դիրքերից մեկում հեռադիտակի խնդիր կա»․ պատգամավորը՝ փոխնախարարին

Մարտ 15,2022 14:24

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀ կառավարության ծրագրի 2021թ․-ի  կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Սարգսյանը բարձրաձայնեց՝ իր քույրը «ֆեյսբուքում» տեսել է գրառում այն մասին, որ դիրքերից մեկում հեռադիտակի խնդիր կա․ «Նա գումար է փոխանցել դրա համար։ Նման խնդիր կա՞, կա՞ն դիրքեր, որոնք չունեն հեռադիտակներ եւ չեն կարող թշնամու առաջխաղացումը ֆիքսել»։

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը պատասխանեց․ «Չեմ բացառում, որ ինչ-որ դիրքում իրենց տրամաբանությամբ պետք է երեք հեռադիտակ, բայց ունեն երկուսը։ Կամ ուզում են ավելի լավն ունենալ։ Սրանք ամենօրյա հսկողության խնդիրներ են։ Եթե զինծառայողը բարձրաձայնի այդ խնդիրը, արագ լուծում կտրվի։ Չեմ կարող ասել, որ այս մասով դժգոհություն կա։ Տեխնիկական ապահովումն արագ է արվում։ Մենք նման ահազանգեր չենք ունեցել»։

Հայկ Սարգսյանը նաեւ նշեց՝ դեռեւս Դավիթ Տոնոյանի ժամանակ հարցմամբ պարզել է, որ զինծառայողների մեծ մասը ծխում է եւ սկսել է ծխել հենց բանակում․ «Ի՞նչ աշխատանք է արվում, որ ծխողների թիվը կրճատվի»։ Արման Սարգսյանն արձագանքեց՝ քարոզչական քայլերից բացի հնարավոր չէ հարկադրանքի միջոց կիրառել․ «Ցանկալի է, որ չծխեն։ Իմ դիտարկմամբ՝ զինվորների շրջանում ծխողները շատ են, թեեւ կոնկրետ թվերից տեղյակ չեմ»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031