Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Ի պատասխան Ալիևի նամակի՝ Ռայիսին իր շնորհավորական ուղերձում նշել է, որ տարածաշրջանային և միջազգային իրավիճակը պահանջում է հարևան երկրների հետ առավել ամուր հարաբերութուններ, «հատկապես նրանց հետ, ում հետ ունենք ընդհանուր մշակույթ, պատմություն և քաղաքակրթություն»:
«Անցած 30 տարիների ընթացքում հիմնվելով ժողովրդի և բարձրաստիճան քաղաքական պաշտոնյաների կամքի վրա, և հաշվի առնելով ընդհանուր պատմական, մշակութային և կրոնական շահերն ու կապերը՝ երկու երկրները ջերմ հարաբերություններ են ունեցել՝ փոխադարձ հարգանքով և բարիդրացիությամբ»,- ասվում է Ռայիսիի ուղերձում։
Իրանի նախագահը վստահություն է հայտնել, որ առկա կապերը, հատկապես տնտեսության և առևտրի ոլորտներում, էլ ավելի կամրապնդվեն՝ ի շահ երկու պետությունների:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ