Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի դեմ տնտեսական ճնշումները լրացուցիչ հնարավորություններ են բացում Թուրքիայի համար՝ Հարավային Կովկասում ամրապնդվելու և վերջնականապես հաստատվելու հարցում. «Փաստ»

Մարտ 15,2022 11:07

Ուկրաինայի շուրջ հակամարտության սրման հետևանքով աշխարհում ակտիվ խմորումներ են տեղի ունենում, որոնց արդյունքում թևակոխում ենք գլոբալ աշխարհաքաղաքական փոփոխությունների ժամանակաշրջան, ինչն էական ազդեցություն է ունենալու նաև մեր տարածաշրջանի վրա։

ՌԴ-ի դեմ տնտեսական ճնշումները լրացուցիչ հնարավորություններ են բացում Թուրքիայի համար՝ Հարավային Կովկասում ամրապնդվելու և վերջնականապես հաստատվելու հարցում։ Իսկ Արևմուտքը, բնականաբար, շահագրգռված կլինի, որ Թուրքիան դուրս մղի Ռուսաստանին մեր տարածաշրջանից։ Օրինակ՝ Թուրքիան կարող է փորձել նաև տնտեսապես ներխուժել մեր տարածաշրջան՝ դուրս մղելով ռուսական բիզնեսին։ Այդ դեպքում Թուրքիան տնտեսական էքսպանսիա կիրականացնի ՀՀ-ում՝ սկսելով մեր երկրի «աջարացումը», և թելադրողի դերում հանդես կգա։ Մյուս կողմից՝ բացառված չէ, որ որոշ ժամանակ անց ՀՀ-ն ևս տնտեսական հարվածի տակ հայտնվի՝ հաշվի առնելով, որ մեր տնտեսությունը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի տնտեսության հետ։

Օրինակ՝ ինչ-որ պահի մեզանից կարող են պահանջել ևս հետևել Արևմուտքի սահմանափակումներին, այլապես ՀՀ-ն ևս կհայտնվի պատժամիջոցների տակ։ Ուստի Հայաստանի դիվանագիտական քայլերի հիմնական տրամաբանությունը պետք է լինի նման սցենարի բացառումը։ Մի քիչ ֆանտաստիկ է հնչում, սակայն անհրաժեշտ աշխատանք տանելու արդյունքում հնարավոր է ունենալ մի վիճակ, որ ՀՀ-ն դառնա ռուսական բիզնեսն արևմտյան աշխարհին կապող օղակներից մեկը։ Օրինակ՝ ռուսական կապիտալը սահմանափակումների ճնշումը թուլացնելու համար ԵԱՏՄ-ի գոտում Հայաստանի տնտեսական նշանակությունը դիտարկի տնտեսական գործունեությունը շարունակելու կարևորագույն հարթակ։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031