Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիեւի 5 նախապայմանները եւ Փաշինյանի 6 սկզբունքները

Մարտ 15,2022 10:00

Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ սկսել, եթե Հայաստանը համաձայն է հետեւյալ 5 նախապայմաններին.

– երկու երկրների կողմից փոխադարձ կերպով ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ճանաչում,

– հաստատում, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն, եւ իրավական ամրագրում, որ նման պահանջ չեն ունենա նաեւ ապագայում,

– կողմերը միմյանց անվտանգության սպառնալիք չպետք է հանդիսանան,

– դելիմիտացիա եւ դեմարկացիա, դիվանագիտական հարաբերությունների հաստատում,

– ապաշրջափակում, համատեղ ծրագրերի իրականացում։

Չեմ ուզում երկար մեկնաբանել այդ նախապայմանները, որոնք, որքան հասկանում եմ, այսօր պաշտոնական Երեւանի համար սկզբունքորեն ընդունելի են: Հակառակ դեպքում ինչո՞ւ պիտի Հայաստանը բանակցություններ կազմակերպելու համար դիմեր ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը: ԱԳՆ-ի՝ նախապայմաններին պատասխանի մեջ, համենայնդեպս, չկա հիշատակում այն մասին, որ Բաքվի նախապայմաններն անընդունելի են: Չեմ ուզում նաեւ քննարկել, թե ինչ է նշանակում «տարածքային ամբողջականության ճանաչում», ինչպես է  դա անդրադառնալու Արցախում ապրող մեր հայրենակիցների եւ ռուսաստանյան խաղաղապահների վրա եւ ինչպես է իրականացվելու «դելիմիտացիան եւ դեմարկացիան», երբ ադրբեջանական ստորաբաժանումները մեր ինքնիշխան տարածքում են: Առաջարկում եմ պարզապես համեմատել այս 5 պահանջները 2020 թվականի փետրվարի 16-ին (պատերազմից 7 ամիս առաջ) վարչապետ Փաշինյանի կողմից հրապարակած «մյունխենյան 6 սկզբունքների հետ»: (Լուսանկարում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մյունխենյան բանավեճն է, որը նախորդել է այդ 6 սկզբունքների հրապարակմանը):

«1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը: 2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը: 3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը: 4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում: 5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը: 6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է»:

Ուշադրություն դարձրեք, որ այս սկզբունքներում ոչ մի բառ չկա այն մասին, որ 2016 թվականին «դիվանագիտական աղետ» է տեղի ունեցել, ամեն ինչ «արդեն հանձնված է», եւ որ հայկական բանակն ամբողջությամբ թալանված է ու չի կարող Ադրբեջանին դիմադրել: Կա՛մ վարչապետը դրա մասին չգիտեր, կա՛մ չէր ուզում ասել: Իսկ գուցե` նման բան չկար:

Արամ Աբրահամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Պարոն Աբրահամյան

    Դուք, ինչպես ընդունված է ասել՝ ՀԻՆ ԳԱՅԼ ԵՔ: Այսպես դիմում են մարդկանց, որոնք որոշակի դաշտում են վաղուց ու շատ բան են տեսել, լսել, շատ բան են հասկանում: Փաշինյանին պիտի որ լավ ճանաչեք: Եթե նա իր կառավարության ձեռքբերում է համարում այն, որ Խոսրովի անտառում նկատվել է անհետացող գիշատիչ, ի՞նչ ասես նման մարդուն:
    Այնպես որ եկեք ուղիղ ասենք՝ այո երկրում եղել են, մեղմ ասած, անցանկալի իրողություններ, բայց երկիր ենք ունեցել, հզոր բանակ ու ապահով սահման: Այսօր հոխորտացող Ալիեւը 2016-ի հոկտեմբերին՝ ապրիլյան քառտօրյայից հետո իր կառավարության նիստում խեղճացած ասում էր. «Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում են գործադրում՝ ստիպելով համաձայնել ընդունել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը»: Հող էր նախապատրաստում, որ հետո արդարանա՝ «Ես չէի տալիս, ընկեր Նաջարյան, ինձ համոզեցին»: Հիմա նույն տրամաբանությունն է Փաշինյանի պահվածքում՝ «Ես չեմ պարտվել, բանակն է պարտվել, որովհետեւ թալանված էր»: Սա լկտի սուտ է:
    Կրկնում եմ՝ եկեք ուղիղ ասենք՝ այո երկրում եղել են, մեղմ ասած, անցանկալի իրողություններ, բայց երկիր ենք ունեցել , հզոր բանակ ու ապահով սահման: Հիմա սրանցից ոչ մեկը չունենք: Ընդամենը թավիշ ենք: Նկատեցի՞ք ինչ նման են հայերեն ԹԱՎԻՇ եւ անգլերեն TURKISH` (թուրքական) բառերը:

  2. Լավատես says:

    Դրանք սկզբունքներ չեն, դրանք ցանկություններ են, միայն միջազգային կամ թեկուզ երկկողմ միջպետական օրենքներն են, որոնց ընդունել եւ ենթարկվում են երկու կողմերն էլ, սրանք են սկզբունքները: Մենք ու վրացիք նույն վիճակում ենք, չեմ կարծում, որ վրացիք դեմ կլինեն, եկեք ստեղծենք վրացիների հետ մի վերպետական կառույց, որն ունենա իր օրենսդիր, գործադիր եւ դատական օրգանները եւ մեր ազգերը թող իրենց լավագույն պետական ծառայողներին կարգեն այդ վերպետական կառույցում ծառայելու, այդ վերպետական կառույցի առաքելությունը պետք է լինի ծառայել մեր պետություններին, որ նրա ընդունած օրենքները լինեն գործող եւ պարտադիր մեր պետությունների համար, որ վաղը երբ մեզ իրար վրա քսի տան, մեր վերպետական կառույցը իր օրենքներով եւ դատարանով կանխի նման հանցանքը, որ ստիպված չլինենք շոշափել հզորների մոտ փափուկ ապահով տեղեր, այլ մեր միասնական բանակով պաշտպանենք մեր պետությունները: Բնական է, ով վճարում է, նա էլ պարացնում է, մե՛նք չենք կարգել մեր իշխանություններին եւ նրանք պարտավոր չեն մեզ լսելու, դրա համար օրինական հիմունքներով ստեղծում ենք մեր ստվերային կառավարությունները եւ այդ կառավարությունների լավագույններից ձեւավորում մեր իսկական ժողովրդասեր վերպետական կառույցը, որն էլ պետք է ծառայի ու պաշտպանի մեր պետությունները: Երբ մեր վերպետական կառույցը հաջողություն արձանագրի, այդ ժամանակ շատ այլ ազգեր եւ անպետական ժողովուրդներ կխնդրեն մտնել մեր վերպետական կառույցի մեջ: Իսկ եթե մեր սահմանակից քոչվորները նորմալանան եւ ցանկանան իրենց ոչխարները մեր տարածքով անցկացնեն, մենք միայն ուրախ կլինենք՝ նրանք մեզ մսով ու բուրդով կապահովեն, մենք էլ մեր արժեքներով նրանց հետ կկիսվենք, միայն նորմալ կենսակերպն է պահպանում եւ պաշտպանում տեսակը, երբ քոչվորը նստակյացի կյանք է վարում, նա ուծածվում է, երբ նստակյացը քոչվոր կյանք է վարում, նա ուծածվում է եւ մեր բոլոր հակասությունները հենց բնական կենսակերպով չապրելու մեջ է, քանի դեռ գնչուն իր գերդաստանով տեղից տեղ է գնում, նա պահպանում է իր գնչու տեսակը եւ ոչ ոք դրանից չի տուժում, իսկ երբ նստակյաց կյանք է վարում, շատերի համար դա անբնական է եւ բնական է ստիպված անբնական միջոցների են դիմում, որ գոյությունները պահպանեն, բայց դրանից եւ նրանք են տուժում, եւ տեղացիները:
    Այս ամենը իրագործելու համար առանց ամբողջ ժողովրդի մասնակցության հնարավոր չէ, դրա համար պետք է ստեղծել քաղաքացիական բանակ, որտեղ նորակոչիկ քաղաքացիներից պատրաստում են պրոֆեսիոնալ քաղաքացիներ, որոնք պետք է տիրապետեն եւ զենքին, եւ բիզնեսին եւ հատուկ ծառայություններին հատուկ հատուկ շնորհքներին: 🙂

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031