Լրահոս
Օրվա լրահոսը

44-օրյա պատերազմի ժամանակ ՌԴ-ն ուզում էր Հայաստանում իշխանափոխություն անել․ Արամ Սարգսյան. «Ա1+»

Մարտ 14,2022 23:35

«Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, որոշակի ենթատեքստ ունի՝ այդ խնդիրներն առաջին հերթին պետք է լուծեին ռուս խաղաղապահները։ Եթե 5 օր է, նրանք իրենց հետևակի մեքենաներով չեն գնում այդ վայրը, որը չեզոք է, ու չեն ապահովում, որ գազամուղը վերանորոգվի, դա նշանակում է, իրենք չեն ուզում, որ այն վերանորոգվի»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով անցած շաբաթվա ընթացքում Արցախի շուրջ Ադրբեջանի ստեղծած լարվածությանը։

Այնուամենայնիվ Ա․Սարգսյանը չի կարծում, որ այս փուլում Ադրբեջանը կգնա լայնածավալ պատերազմի։ Հակառակ պարագայում, ասում է՝ այս պատերազմի ժամանակ հարցականի տակ կդրվի ռուսական պետության վարկանիշը։ Պարզապես Իլհամ Ալիևը լարվածությունը խորացնելով՝ լուծում է մի խնդիր․ ուզում է տագնապի մեջ պահել մեր ժողովրդին և դրա ազդեցությամբ ինչ-որ բաներ պոկել։

Ա․Սարգսյանն անդրադարձավ նաև ռուս-ուկրաինական պատերազմին և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին․

«Լավրովն ասում է․ մենք Ուկրաինա չենք մտնելու։ Դա գիտե՞ք, ինձ ինչ-որ պատմություն է հիշեցնում՝ էն, որ Սամվել Ալեքսանյանին զանգում ես, վերցնում է, թե պարոն Ալեքսանյանը չէ, նրա օգնական Արմանն է»։

Ա․Սարգսյանը համոզված է, որ Ռուսաստանը Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու է, որպեսզի մեր երկիրը հավատարիմ մնա իրեն։ Նա նաև ասում է, որ ՌԴ-ն անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ ցանկանում էր մեր երկրում իշխանափոխություն անել։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031