Այսօր՝ մարտի 14-ին, «Արցախպրես»-ի թղթակիցը այցելել է Կարմիր շուկա համայնք և տեղում ծանոթացել գյուղի առօրյային ու խնդիրներին:
Համայնքի ղեկավար Նարեկ Աթայանի խոսքով՝ հարևան Թաղավարդ համայնքի տարածքում տեղակայված ադրեջանական դիրքերից արձակվող կրակոցները լսելի են նաև իրենց գյուղում, սակայն այդ ամենը չի խանգարում, որպեսզի գյուղի առօրյան ընթանա բնականոն հունով:
Բնութագրությունը հասանալի չէ«Հիմնական կրակոցները եղել են մարտի 11-ին և 12-ին՝ գիշերային ժամերին: Ձայնը լսելի է եղել նաև մեզ մոտ, սակայն, բարեբախտաբար, վնասներ չեն եղել: Միացվող ձայնագրությունների միջոցով էլ փորձում են վախ մտցնել բնակչության շրջանում»,-ասել է Ն. Աթայանը:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի խոսքով՝ պահի դրությամբ ամենահրատապ խնդիրը բնակչության անվտանգության հարցն է:
«Վերջին շրջանում ադրբեջանական դիրքերից կրակ են բացել համայնքի վարչական տարածքի և ճանապարհի ուղղությամբ: Ինչպես նաև հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթեր` բնակելի տների ուղղությամբ, որտեղ ապրում են երեխաներ: Այս ամենը տեսնելով՝ հրատապ այլ խնդիր, քան բնակչության անվտանգության ապահովումն է, բացարձակ չկա»,-ընդգծել է մեր զրուցակիցը:
Նա վստահեցրել է, որ գյուղի բնակիչները շարունակում են ապրել՝ ամուր կառչելով իրենց հողին, զբաղվում են անասնապահությամբ, թռչնաբուծությամբ, և հարատև խաղաղության են սպասում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում