Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Գարեգին երկրորդ Ամենայն հայոց Կաթողիկոսը ՀՀ նախագահի երդմնակալության արարողության ժամանակ Հայրապետական ուղերձում բացահայտեց այն դառը ճշմարտությունը, որը բնորոշ է այսօրվա դժգույն իրողությանը։ Պատահական չէր, որ ներկա կառավարիչները քարացած դեմքով և չար հայացքով էին հետևում Վեհափառի խոսքին։
Ի դեպ, այդ գնահատականները պետք է հնչեին նորընտիրի կողմից։ Ավաղ։
Հիմա, եթե դուք՝ իշխանության բուրգում ծվարածներդ, ականջալուր կլինեք Կաթողիկոսի հորդորներին՝ կամ պետք է հարյուր ութսուն աստիճան փոխեք ձեր քաղաքական վարքագիծը, կամ հոժարաբար, հայրենիքն օրհասական վտանգից փրկելու համար, հեռանաք՝ նոր, ազգային մտածելակերպ դավանող, իշխանություններ ձևավորելու համար։
Կարդացեք նաև
Մեկ քայլ անհապաղ է պետք անել՝ դիմել խնդրանքով ՄԱԿ ի Անվտանգության խորհրդին և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին, բոլոր հնարավոր միջոցներով կանխել թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նախապատրաստվող ռազմական և ցեղասպանական գործողություններն Արցախի և մնացյալ Հայաստանի նկատմամբ։
Վաղը ուշ կլինի»։