«Ես մի քանի անգամ սխալվել եմ իմ այս կարճ պաշտոնավարման ընթացքում, երբ փորձել եմ խոսել՝ որպես Մարդու իրավունքների նախկին պաշտպան: Դա շատ ծանր է նստում իմ աշխատանքի վրա՝ որպես նախարար, այն իմաստով, որ շփոթ է տեղի ունենում եւ արդարացի դժգոհություններ են լինում, ես էլ սկսում եմ շեղվել իմ ամենօրյա աշխատանքներից»,- այսօր արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը լրագրողների հետ զրույցում այսպես պատասխանեց հարցին, թե որպես նախկին օմբուդսմեն, իսկապես խնդիր չի՞ տեսնում Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի այդ տարօրինակ գործարքի հետ կապված:
Նախարարն ասաց. «Եթե ես հանկարծ հիմա ասեմ, որ շատ մտահոգվում եմ եւ այլն, արդյոք դա չի՞ դիտվի, որ ես քաղաքացիների հետ կապված, մեկը՝ գնորդ, մյուսը՝ վաճառող, բոլորն էլ մեր երկրի քաղաքացիներն են, չէ՞, չի՞ ստացվի, որ գործադիր իշխանությունը փորձում է ճնշել կամ ազդել այս կամ այն կերպ Հակակոռուպցիոն կոմիտեին կամ դատախազությանը, որոնց երկուսի գործին էլ միջամտելը ապօրինություն է: Հենց ձեր հարցով, եթե ես փորձեմ ուղիղ պատասխանել, դուք ինձ կդրդեք ապօրինության ու կարծում եմ, հենց դուք չեք հարգի նման արդարադատության նախարարի»:
Անդրեասյանը լրագրողներին հորդորեց իրեն հարցեր տալ զագսից, փորձագիտական կենտրոնից, ԴԱՀԿ-ից, այն ոլորտներից, որոնք իր իրավասության տակ են:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ