Ազատամարտիկ Արշակ Զաքարյանը, որ մշտապես նեցուկ է հայ զինվորին ու արցախցուն, այսօր «Հայելի» ակումբում սրտի ցավով էր խոսում Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին: «Եթե մենք մեկ, երկու օր լույս չենք ունենում եւ շատ ենք նեղվում, պատկերացնում եմ, թե այս եղանակին արցախցիները, մանավանդ, քաղաքում, որտեղ վառարան եւ փայտ վառելու, գոնե երեխաներին, հիվանդներին, տարեցներին ջերմացնելու, հաց թխելու հնարավորություն չկա, ինչ խնդիրների առջեւ են հայտնվել:
Ցավոք, դատական պրոցեսների պատճառով Արցախ գնալու իրավունք չունեմ: Պատկերացնո՞ւմ եք, Արցախ գնալը համարվում է երկրից դուրս գալ եւ ես դրա իրավունքը չունեմ: Սա լավ հիշեք: Հետաքրքիր է, իսկ Արայիկ Հարությունյանը Հայաստան գալու համար վիզա ստացե՞լ էր, թե՞ «դիպլոմատիկ պասպորտով» էր եկել: Ես ասել ու կրկնում եմ. Հայ Դատը լինելու է ու լինելու է Շուշիում: Հայաստանի, Արցախի, Հայրենիքի դեմ գործած բոլորը արժանի պատիժ են ստանալու: Նրանք նստելու են Շուշիի բանտում, ու վանդակաճաղերի հետեւից ամեն օր նայեն մեր լուսավոր Շուշիին, որը իրենց համար դժբախտ ու դժգույն է լինելու»,- ասաց Արշակ Զաքարյանը: